Մերցը չի բացառել Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռների մատակարարումը

Լուրեր

16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառում, որ իր կառավարությունը Ուկրաինային TAURUS հեռահար թևավոր հրթիռներ կմատակարարի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իհարկե, դա հնարավորի ոլորտում է»,- ասել է Մերցը ZDF հանրային հեռուստաալիքի եթերում չորեքշաբթի երեկոյան։

Նրա խոսքով՝ հրթիռների մատակարարումը վեց ամսից կամ մեկ տարուց «այսօր Ուկրաինային չէր օգնի», ուստի Բեռլինն արդեն հիմա մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ TAURUS-ի մատակարարումների դեպքում ուկրաինացի զինվորականների համար մի քանի ամսվա ուսուցում կպահանջվի։

Այս հայտարարությունից առաջ Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հանդիպումից հետո հայտարարվել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային հեռահար զենքի ձեռքբերման հարցում։

Իր հերթին, Զելենսկին գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մերցի հետ բանակցությունները, մասնավորապես, վերաբերվել են TAURUS-ի մատակարարմանը։

«Յուրաքանչյուր անցնող շաբաթվա հետ Ուկրաինան ավելի ու ավելի շահավետ դիրքում կլինի, այդ թվում՝ ինքնուրույն պաշտպանվելու իր կարողության հարցում»,- այս հարցի վերաբերյալ ZDF-ի եթերում ասել է Ֆրիդրիխ Մերցը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «պատերազմը դադարեցնելու բանալին» Ռուսաստանում է։

«Եթե Ռուսաստանն այսօր դադարեցնի կրակը, պատերազմը կավարտվի արդեն այսօր երեկոյան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

2024 թվականի փետրվարին Ֆրիդրիխ Մերցը, որպես ընդդիմության առաջնորդ, կոչ էր արել Օլաֆ Շոլցի կառավարությանը Կիևին տրամադրել TAURUS հրթիռներ։

Բացի այդ, նա քննադատել էր Ուկրաինային գերմանական զինամթերքի, իր կարծիքով, անբավարար մատակարարումները. «Ամեն ինչ տեղի է ունենում չափազանց դանդաղ, չափազանց ոչ վճռական»:

TAURUS -ը օդ-մակերևույթ դասի հրթիռ է, այսինքն՝ արձակվում է ինքնաթիռից։ Այն նախատեսված է ունիվերսալ օգտագործման համար, բայց հատկապես արդյունավետ է օդանավակայաններ, բունկերներ, զենքի պահեստներ և արդյունաբերական օբյեկտներ խոցելու համար։ TAURUS-ը կարող է թիրախներ խոցել 500 կիլոմետր հեռավորության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի