Կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

Հավանություն է տրվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերին:

Նախագծերով ներկայացվել են մի շարք կարգավորումներ, որոնց միջոցով կերաշխավորվի միջազգային պայմանագրերի նախատեսված նորմերի կիրարկումը ՀՀ-ում, կհստակեցվի տարբեր մարմինների միջև գործառույթների բաշխումը, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, նախագծերի փաթեթով ամրագրվել է փաստացի խնամակալ և հոգաբարձուի վերաբերյալ դրույթը, որը ժամանակավոր այլընտրանքային խնամքի ձև է՝ ուղղված երեխային լրացուցիչ տրավմայի չենթարկելուն այն դեպքերում, երբ կա մերձավոր ազգական, ով պատրաստակամ է ստանձնել երեխայի խնամքը հրատապ դեպքերում, երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի, սակայն այլընտրանքային խնամքի կազմակերպման ֆորմալ գործընթացը դեռևս իրականացված չէ։ Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը նրան վերաբերող հարցերում, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության դեպքում, և նախատեսվել են դրա կառուցակարգերը։ Հստակեցվել են երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ համայնքի ղեկավարների, տարածքային կառավարման մարմինների և լիազոր մարմնի լիազորությունները և երեխայի պաշտպանության ընթացակարգերը: Նախատեսվել է ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխայի պաշտպանության գործառույթների իրականացմանն աջակցելու համար։ Սահմանվել է բռնության կամ դրա ռիսկի դեպքում պարտադիր ահազանգման պարտականությունը, ինչը հետագա կարգավորումներ սահմանելու հնարավորություն կընձեռի։ Սահմանվել են նաև որդեգրման դեպքում համադրման ընդհանուր դրույթներ, երկու փուլեր և այլ կարգավորումներ՝ Կառավարության որոշմամբ դրանք հետագայում առավել մանրամասնելու նպատակով։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծերի փաթեթը մշակվել է համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք:

«Օրինագծերով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասել է նախարարը:

Փաթեթով սահմանվել է նաև «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ: «Սա շատ կարևոր արձանագրում է: Դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքն այդ առանձնահատկություններից մեկն է», – ասել է վարչապետը և հավելել, որ այս գործընթացի իրականացումն էլ հարթ չի լինելու՝ լինելու են մարտահրավերներ, որոնք պետք է ընթացիկ աշխատանքներով կարգավորել: