Նման բան չի ասվել, որ ՌԴ հյուպատոսարան է բացվելու Սյունիքում, ասվել է` քննարկվում է. Արմեն Գրիգորյան

Լուրեր

24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նման բան չի հայտարարվել, որ ՌԴ հյուպատոսարան է բացվելու Սյունիքում, ասվել է՝ քննարկվում է։ Եվ քննարկվել է դա»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Կապանում ինչու Ռուսաստանի հյուպատոսություն չի բացվում։

Նշենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

«Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,- ասել էր Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե ինչու Կապանում մինչև հիմա չի գործում Ռուսաստանի հյուպատոսությունը, ասել էր, որ պետք է ճշտել հայկական կողմից։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչը նաև նշել էր, որ հարցը մանրամասն քննարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Զախարովան իր ճեպազրույցների ընթացքում հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը բացելու ժամկետների վերաբերյալ:

Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի մասին խոսվում է շուրջ երեք տարի։ 2023 թվականին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր, որ հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին և դեռևս ապրիլին է իր համաձայնության մասին հայտնել ռուսական կողմին:

Մանրամասները՝ տեսանյութում։