Պայթյունից զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետ, Ուկրաինայի պատերազմի մասնակից Զաուր Գուրցիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
Բոլորը

Ստավրոպոլում պայթյունի հետևանքով զոհվել է փոխքաղաքապետ, Ուկրաինայի պատերազմի մասնակից Զաուր Գուրցիևը: Այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Գուրցիևը մահացել է «Չեխովի փողոցում գիշերային միջադեպի հետևանքով», սակայն չի մանրամասնել, թե ինչ միջադեպի մասին է խոսքը։ Նահանգապետը հավելել է, որ «քննարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ Ուկրաինայից նացիստների մասնակցությամբ ահաբեկչական հարձակման կազմակերպումը»։

Ստավրոպոլի քաղաքապետ Իվան Ուլյանչենկոն, իր հերթին, գիշերը ժամը 1-ի սահմաններում հայտնել է, որ Չեխովի փողոցի 85/19 հասցեում գտնվող բնակելի շենքի մոտ «պայթյուն է տեղի ունեցել», երկու տղամարդ զոհվել է։ Բնակելի շենքի մոտ կայանված մի քանի մեքենաներ վնասվել են։ Mash և Shot տելեգրամ ալիքների տվյալներով՝ ենթադրաբար, նռնակ է պայթեցվել։

Ռուսաստանի ուժայինների հետ սերտ Baza տելեգրամ ալիքը պնդում է, որ Զաուր Գուրցիևին պայթեցրած և սպանած պայթուցիկ սարքը գտնվել է 29-ամյա Նիկիտա Պենկովի մոտ։

Ստավրոպոլի երկրամասի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «ե» կետեր) և պայթուցիկ սարքերի ապօրինի պահպանման (ՌԴ Քրեական օրենսգրքի 222.1 հոդվածի 1-ին մաս) հոդվածներով։

2024 թվականի մայիսին՝ Ուկրաինայում պատերազմից վերադառնալուց հետո, 34-ամյա Գուրցիևը դարձել է «Հերոսների ժամանակը» նախագահական ծրագրի մասնակից, որը նպատակ ուներ «հատուկ ռազմական գործողության» (Ռուսաստանն այսպես է անվանում Ուկրաինայում պատերազմը) մասնակիցների շրջանում առաջնորդություն պատրաստել: Սեպտեմբերին Գուրցիևը նշանակվել էր Ստավրոպոլի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ծրագրի կայքում ասվում է, որ Գուրցիևը ղեկավարել է ռուսական զորքերի կողմից Մարիուպոլը գրավելու գործողության օդադեսանտային մասը, ինչպես նաև ստացել է մի շարք պարգևներ, այդ թվում՝ «Ավդեևկայի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի