Կառավարության շենքը՝ վարձակալությա՞մբ․ գործադիրը պետական գույքի կառավարման նոր մոդել է ներդնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն օգտագործում են ոչ արդյունավետ ու մասնակի, հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, իսկ վճարներն ուղղվելու են պետական բյուջե։

Վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը։ Նրանք կգիտակցեն, որ այդ տարածքներն ունեն հաշվարկային արժեք, և դա կօգնի խուսափել տարածքների անարդյունավետ կամ չարաշահված օգտագործումից։

«Այսինքն՝ կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին դրական արձագանքեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս որոշումը կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական դիտանկյունից։

«Ընդհանրապես, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք, նախ՝ ոչ մի բան բացարձակապես անվճար չէ, կամ այն, ինչ անվճար է, նշանակում է, որ արժեք չունի։ Ցանկացած արդյունքի համար պետք է վճարել, իսկ թե ով է վճարում՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ բարեփոխումը պետք է գնա, հանդիպի պրոբլեմին, որ հասկանան՝ ոնց են պրոբլեմը լուծում։

«Այն, որ մենք նստած ենք այս աթոռների վրա, գին ունի, այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի, եթե չվճարվի, այդ աթոռը կկոտրվի, էլ չենք կարող նստել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։