Իլոն Մասկը հայտարարել է պետական պաշտոնը թողնելու մասին

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր, գործարար, Tesla-ի և SpaceX-ի  ընկերությունների ղեկավար, ինչպես նաև ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ լքում է կառավարության հատուկ աշխատակցի պաշտոնը, որը նա զբաղեցնում  էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։

«Քանի որ իմ՝ որպես հատուկ պետական ​​ծառայողի, աշխատանքային ժամանակը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին վատնող ծախսերը կրճատելու հնարավորության համար։DOGE առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի, քանի որ այն կդառնա կենսակերպ ամբողջ կառավարության համար»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Նա կարող է ծառայել որպես հատուկ պետական ​​ աշխատակից տարեկան ոչ ավելի, քան 130 օր, ժամկետը լրանում է մայիսի 30-ին։

Նախօրեին էլ Մասկը CBS-ին ասել էր, որ հիասթափված է Թրամփի «մեծ ու գեղեցիկ» հարկային և բյուջետային օրինագծից, որը, նրա խոսքով, խաթարում է ծախսերի կրճատման ջանքերը և կհանգեցնի բյուջետային ավելի մեծ դեֆիցիտի։

Մասկը Թրամփի վարչակազմում ղեկավարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել էր կառավարության ծախսերը կրճատելու համար, այդ թվում՝ «անարդյունավետ» պաշտոնյաներին աշխատանքից ազատելու միջոցով։

Ըստ լրատվամիջոցների՝ Մասկը սկզբում ցանկանում էր կրճատել ծախսերը երկու տրիլիոն դոլարով, ապա մեկ տրիլիոնով, բայց, ի վերջո, նշաձողն իջեցրել է մինչև 150 միլիարդ դոլարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի