«Դուռը բացին ու դուբինկով դեմքիս տվին». բացառիկ մանրամասներ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ցմահ դատապարտյալ Արթուր Գալստյանը Factor TV-ին բացառիկ մանրամասներ է ներկայացրել ապրիլի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքից։ Արդեն 22 տարի անազատության մեջ գտնվող Արթուրի գնահատմամբ՝ տեղի ունեցածը «սպանդ» էր։

Շուրջ երկու ամիս առաջ տեղի ունեցած դեպքի մասին դատապարտյալներն ահազանգել էին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին՝ հայտնելով, թե դիմակավորված անձինք իրենց ֆիզիկական բռնության են ենթարկել։ Factor TV-ի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած նկարահանող խմբին Արթուր Գալստյանը վստահեցնում էր, որ ուղիղ տասը րոպե անդադար իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել։

Ապրիլի 4-ին տեղի ունեցած միջադեպից հետո Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել էր, թե դատապարտյալներից մեկը ցանկացել է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ՝ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բնականոն աշխատանքը։

«Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

Հետևաբար, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Դատապարտյալը պնդում է՝ իրենց շրջանում քրեական ենթամշակույթ տարածված չէ։  Նա Factor TV-ին փոխանցեց, որ իր խցում երեք հոգով են եղել, երբ հասկացել են, որ հարևան խցերում դատապարտյալներին ծեծում են, հսկիչներին են ձայն տվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Նա համոզված է, որ իրեն ու խցակիցներին ծեծի ենթարկելու պատճառն իրավիճակին ծանոթանալու փորձերն են եղել։

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հրապարակած հրատապ հաշվետվության մեջ նշվում է, որ հատուկջոկատայինների կողմից դատապարտյալների ծեծն այնքան դաժան է եղել, որ անգամ վարչակազմի աշխատակիցներից մեկն է փորձել օգնել՝ կանխելով և փակելով ազատազրկվածին իր մարմնով։ Դիտորդական մարմինը նաև տակնուվրա արված խցերից այսպիսի լուսանկարներ էր հրապարակել։

Չնայած դատապարտյալների ու իրավապաշտպանների ահազանգերին և դիտորդ մարմնի արձանագրումներին՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգծված զարմանքով էր հերքում բռնությունների փաստը։

Միջադեպից հետո Գալյանը և ՔԿԾ պետ Ծովինար Վարդանյանն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտվածներին։

Արթուր Գալստյանը Factor TV-ին հայտնեց, որ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրենց ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքով։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ այդ դրվագով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։ Ցմահ դատապարտյալ Արթուր Գալստյանը հույս չունի, որ կհասնի արդարության հաստատման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան