Սարդարապատից՝ «Իրական Հայաստան»․ ինչ է փոխվել Փաշինյանի մայիսի 28-ի ուղերձներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
Բոլորը

Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով ելույթում վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտարարեց՝ պետության ու ինքնության հարատևությունն ապահովելու համար, առաջին հերթին, ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը պետք է հաղթահարել։ Ըստ նրա՝ միայն այդ դեպքում կկարողանանք մարսել մի քանի առանցքային իրողություն, որոնք արձանագրում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Վերջին 4,5 դարի մեր պատմությունը պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ է հղում. մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ։ Սա մեջբերում է 450 տարվա մեր պատմության պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունն ու պատմական Հայաստանը հղում են մեզ»,- նշել է վարչապետը։

7 տարվա պաշտոնավարման ընթացքում Փաշինյանի՝ մայիսի 28-ի ուղերձների հռետորաբանությունը փոխվել է։ Վարչապետն այս տարի Սարդարապատում ոչ մի բառ չասաց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մասին։ Մինչդեռ, իշխանության առաջին տարիներին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում ընդգծում էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի կարևորությունը, անուն առ անուն թվարկում այդ մարտերը հրամանատարների և առաջին հանրապետության պետական այրերի անունները։

«Հանգչե՛ք խաղաղությամբ, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ։ Հանգչե՛ք խաղաղությամբ, Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ Առաջին Հանրապետության չորս վարչապետերի»,- 2019 թվականի շնորհավորանքում ասել էր վարչապետը։

2023 թվականի ուղերձում Փաշինյանն առաջին անգամ խոսեց «խաղաղության օրակարգից», իսկ 2024-ի մայիսի 28-ի ուղերձում առաջ քաշեց «Իրական Հայաստանի» իր հայեցակարգը։ Այսօրվա ուղերձի հիմքում Փաշինյանը դարձյալ դրել էր «Իրական Հայաստանի» մասին իր հռչակած գաղափարախոսությունը։

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, այսօր մենք ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ»,- ասաց նա։

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար․ այսպիսի շեշտադրում կա Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ուղերձում, որը, ըստ ամենայնի, ուղղված է գործող իշխանությանը։ Քոչարյանը վստահ  է՝ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալու հուսահատությունից։

Սերժ Սարգսյանի շնորհավորանքում էլ նշվում է՝ մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք, ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը։

Փաշինյանը բոլոր լավ հասկացությունները փչացնելու մեծ վարպետ է՝ տեսակետ է հայտնում հանրային գործիչ Արփի Թոփչյանը Սարդարապատում այսօր հնչած մտքերի վերաբերյալ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ 44-oրյա պատերազում պարտությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի շանտաժի քաղաքականությամբ է պայմանավոված Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը։ Նրա համոզմամբ՝ «Իրական Հայաստանի» հայեցակարգը հենց դրա դրսևորումն է, ինչն էլ Փաշինյանը բարձրաձայնեց Սարդարապատում։ Բադալյանի դիտարկմամբ՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ռազմավարական առումով չի կարող Ադրբեջանին զսպող գործոն լինել, գուցե, աշխատի ժամանակ շահելու իմաստով։

Չնայած այս ամենին՝ Փաշինյանը շեշտում է՝ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։  Հանրապետության օրվա ելույթում հերթական անգամ պնդեց՝ պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան