Մեր քաղաքականության հետևանքով «Հրազդան ցեմենտում» կա սնանկացման գործընթաց․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

«Մեր վարած քաղաքականության և ոչ միայն այդ պատճառով խնդիր ունենք մեծ ընկերություններից մեկի՝ «Հրազդան ցեմենտի» հետ։ Գիտեմ, որ կա սնանկացման գործընթաց, որը հերթականն է վերջին տասնամյակների ընթացքում»,- այս մասին ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ասաց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Պատգամավորն Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին հարցրեց, թե Կառավարությունը որևէ գործողություն ունի՞ ընկերությունը փրկելու համար։
«Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտի» առողջացման ծրագրում Կառավարության մասնաբաժնի տարբերակը՝ հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը նմանատիպ մեծ ռազմավարական օբյեկտների հետ, այդ թվում՝ հանքարդյունաբերական։ Կարծում եմ՝ մենք ինքնահոսի թողնելու իրավունք չունենք նման ռազմավարական նշանակություն ունեցող գործարանը»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան էկոնոմիկայի փոխնախարարն էլ հայտնեց, որ ինքնահոսի թողնելու խնդիր չկա։ Նա նշեց, որ քննարկումներ են ունեցել գործարանի սեփականատերերի հետ, այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ։

Մանրամասները՝ տեսանյութում։