Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևանյան երկխոսության» միջազգային 2-րդ ֆորումի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Երևանյան երկխոսություն 2025» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» նախագահ Սամիր Սարանը (Հնդկաստան), «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Զբիգնև Պիսարսկին (Լեհաստան):

Նամականիշի վրա պատկերված է Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով կառուցված հուշարձանի վերնամասը, որը նմանեցված է ուրարտական ժամանակշրջանին բնորոշ աշտարակներին, իսկ կենտրոնում գտվում է կենաց ծառ խորհրդանշող սոսու տերևը (ծառը): Նամականիշի վրա նաև պատկերված է Երևանյան երկխոսության լոգոտիպը և «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Երևան քաղաքի խորհրդանիշերից մի քանիսը՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը, «Մայր Հայաստան» արձանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Սասունցի Դավթի արձանը:

Գեղաթերթիկի ներքևի հատվածում նշված է «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

«Երևանյան երկխոսություն»-ը միջազգային համաժողով է, որն ամեն տարի Երևանում է հյուրընկալում բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից՝ ծավալելու թեմատիկ տարբեր ուղղություններով քննարկումներ:

Возможно, это изображение 6 человек, толпа и текст «-ep B YEREVAN MFA ARMENIA»