Զելենսկին մայիսի 28-ին Բեռլին կմեկնի՝ Մերցի հետ հանդիպման․ Der Spiegel

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով Բեռլին կժամանի չորեքշաբթի՝ մայիսի28-ին։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրագրողների տվյալներով՝ Ուկրաինայի առաջնորդը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունների հնարավոր քայլերը։ Հաղորդվում է, որ Մերցը նաև պատրաստվում է Զելենսկիին տեղեկացնել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթի ծրագրերի մասին։

«Բացի այդ, հավանաբար, կքննարկվի նաև Ուկրաինային հետագա ռազմական աջակցությունը»,- գրում է լրատվամիջոցը։

Der Spiegel-ի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Բեռլինը և նրա գործընկերները վերացրել են Կիևին փոխանցվող զենքի հեռահարության սահմանափակումները։

«Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումներ այլևս չկան։ Ո՛չ Մեծ Բրիտանիայից, ո՛չ Ֆրանսիայից, ո՛չ էլ մեզանից։ Ամերիկյան կողմից նույնպես նման բան չկա»,- ասել է Մերցը։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ սահմանափակումների վերացումը նշանակում է, որ Ուկրաինան կարող է պաշտպանվել, «օրինակ՝ Ռուսաստանում ռազմական դիրքերին հարձակումներով»։ Նա հավելել է, որ որոշ ժամանակ դա չէր լինում՝ շատ հազվադեպ բացառություններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի