Մերցը հայտնել է, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության  սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Meduza-ն։

«Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումներ այլևս չկան։ Ո՛չ Մեծ Բրիտանիայից, ո՛չ Ֆրանսիայից, ո՛չ էլ մեզանից։ Ամերիկյան կողմից նույնպես նման բան չկա»,- ասել է Մերցը։

Նա հայտարարել է, որ Գերմանիան «կանի հնարավոր ամեն ինչ»՝ շարունակելու Ուկրաինային աջակցությունը, այդ պատճառով, ըստ Մերցի, վերջերս ինքն այցելել է Կիև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ սահմանափակումների վերացումը նշանակում է, որ Ուկրաինան կարող է պաշտպանվել, «օրինակ՝ Ռուսաստանում ռազմական դիրքերին հարձակումներով»։ Նա հավելել է, որ  որոշ ժամանակ դա չէր լինում՝ շատ հազվադեպ բացառություններով։

Պատերազմի ամբողջ ընթացքում արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարում էին հեռահար զենքեր, բայց սահմանափակումներ էին դնում դրանց օգտագործման վրա՝ արգելելով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ համաձայնություն էր տվել Ուկրաինային՝ Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար հեռահար ATACMS հրթիռներ օգտագործելու հարցում։

Հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նույնպես վերացրել են Storm Shadow հեռահար թևավոր հրթիռների օգտագործման սահմանափակումները։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում արևմտյան կառավարությունների կողմից չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի