Մալթան և Ֆրանսիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինի անկախությունը․ ԶԼՄ-ներ

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ժամանակներում կճանաչի Պաղեստինի անկախությունը, գրում է Times of Malta-ն։

Մալթայում կա պաղեստինյան դեսպան, և այս երկիրը 2024 թվականին սատարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը, որով Պաղեստին պետությանը տրվում է լիիրավ անդամակցության իրավունք, սակայն մինչ այժմ Մալթան պաշտոնապես չի ճանաչել Պաղեստին պետությունը։

Աբելայի խոսքերով՝ ըստ Times of Malta-ի, համապատասխան հայտարարությունը նախատեսվում է անել հունիսի 20-ին՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից՝ ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ։ Պարբերականի փոխանցմամբ՝ Մալթայի իշխանությունների ներկայացուցիչները հասկացրել են, որ իրենց երկիրը միակը չի լինի, որը համաժողովի ընթացքում կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։

Axios պարբերականի տվյալներով՝ Պաղեստինի անկախությունը հունիսին պատրաստվում է ճանաչել նաև Ֆրանսիան։ 2025 թվականի ապրիլին France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ասել էր, որ նման հայտարարություն կարող է արվել «մոտակա ամիսներին»։ Այդ ժամանակ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի որոշումը կարևոր քայլ է, մինչդեռ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը դատապարտել էր Պաղեստինի՝ «կեղծ պետության» ճանաչումը՝ այն անվանելով «ահաբեկչության համար պարգև»։ Այդ մասին գրել էր RFI-ն։

Հիշեցնենք՝ 2024 թվականին Պաղեստինի անկախությունը ճանաչել են Նորվեգիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Հայաստանը։