Նիդերլանդները ավարտում է Ուկրաինային վերջին F-16 կործանիչների փոխանցումը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Նիդերլանդները ավարտում է Ուկրաինային F-16 կործանիչների փոխանցումը. վերջին ինքնաթիռը կփոխանցվի մայիսի 26-ին։ Այս մասին հայտնել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը WNL op Zondag հաղորդման ընթացքում՝ կիրակի, մայիսի 25-ին։

«Սա նշանակում է, որ բոլոր 24 խոստացված կործանիչները շուտով կլինեն Ուկրաինայում»,-ասել է նախարարը։ Ինքնաթիռների փոխանցումից բացի, Նիդերլանդները պատրաստում է նաև օդաչուներ և տեխնիկներ, ինչպես նաև Ուկրաինայի հետ կիսվում են իրենց ռազմական դոկտրիններով, ընդգծել է Բրեկելմանսը՝ կրկին կոչ անելով դաշնակիցներին շարունակել Ուկրաինային հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերել։

Նիդերլանդները առաջին երկրներից մեկն էր, որը համաձայնեց Ուկրաինային փոխանցել իր F-16 կործանիչները, մասնավորապես այն պատճառով, որ երկրի բանակը անցում է կատարում նոր մոդելի՝ F-35-ի վրա։ Առաջին կործանիչները Կիևին փոխանցվել էին անցած տարվա հուլիսին։

Բացի Նիդերլանդներից, Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրելու խոստում են տվել նաև Դանիան, Բելգիան և Նորվեգիան։ 2025 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Բելգիան հետաձգել է առաջին ինքնաթիռների փոխանցումը մինչև 2026 թվականը՝ պատճառաբանելով պահեստամասերի պակասը և օդաչուների սակավությունը։

Բացի այդ, Ուկրաինային արևմտյան արտադրության կործանիչներ է տրամադրում նաև Ֆրանսիան, սակայն ոչ թե ամերիկյան F-16, այլ սեփական արտադրության՝ Mirage-2000 ինքնաթիռներ։