Շվեդիայում ՌԴ դեսպանատան վրա ԱԹՍ-ի միջոցով ներկով լի տարա են նետել

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Անօդաչու թռչող սարքը ներկով տարա է նետել Ռուսաստանի դեսպանատան վրա Շվեդիայում։ Այս մասին հաղորդվել է հենց ռուսական դեսպանատան Telegram-ալիքում՝ կիրակի, մայիսի 25-ին։

Նշվում է՝ միջադեպը, որը դեսպանատունը բնութագրում է որպես «հերթական հարձակում՝ դրոնի կիրառմամբ», տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 03:40-ին։ «Անցնելով դեսպանատան տարածքով՝ անօդաչուն ներկով տարողություն է նետել հիմնական մուտքի դիմացի տարածքի վրա։ Միջադեպին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ դրոնի օպերատորները կիրառել են ապակյա տարա, որը բարձրությունից նետվելու դեպքում կարող է ծանր վնասվածքներ պատճառել մարդկանց»,-ասվում է հրապարակման մեջ։

Ռուսական կողմի տվյալներով, նման «հարձակումներ» ՌԴ դեսպանատան վրա Սկանդինավյան թագավորությունում առաջին անգամ չեն գրանցվում։

«Դեսպանատունը բազմիցս դիմել է Շվեդիայի ոստիկանությանը և Շվեդիայի ԱԳՆ-ին՝ հորդորելով կանխել նմանատիպ հարձակումները և լիարժեքորեն կատարել Շվեդիայի պետության պարտավորությունները 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով՝ ապահովելու օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ նման դիմումները արդյունք չեն տվել։ ՌԴ դեսպանատունը հայտարարում է, որ միջադեպի հետևանքների պատասխանատվությունը կրելու է Շվեդիայի իշխանությունը։