Փաշինյանը հաստատեց․ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կկայանա Հայաստանում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` այս մասին ավելի վաղ գրել էր Factor.am-ը։ Մասնավորապես նշել էինք, որ Տիրանայում գտնվող Փաշինյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկում է գագաթնաժողովը Երևանում անցկացնելու տարբերակը։

Այս միջոցառման անցկացումը ՀՀ-ում քննադատել է պաշտոնական Մոսկվան։ Աշխատանքային այցով Երևանում գտնվող Սերգեյ Լավրովը դա գնահատել էր ոչ դաշնակցային որոշում ՌԴ-ի նկատմամբ։

Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի Ադրբեջանում։

«Տիրանայում կայացած հաջող գագաթնաժողովից հետո Եվրոպական քաղաքական համայնքը կրկին կհանդիպի 2025 թվականի հոկտեմբերին Կոպենհագենում: Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է կարևոր ֆորում՝ առաջնորդների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության համար»,- նշել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները կանցկացվեն 2026 թվականին՝ Հայաստանում և Իռլանդիայում, 2027 թվականին՝ Շվեյցարիայում և Հունաստանում, իսկ 2028 թվականին՝ Ադրբեջանում և Լատվիայում։