Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազությունում

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և
մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական
անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը
փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի
օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին:

Մովսես Անտոնյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝
ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական
անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արթուր Դանիելյանը
փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի
օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների
գործերով վարչության պետի տեղակալ Գագիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ
Խորեն Մեջլումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների
գործերով վարչության դատախազ Կարեն Այվազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի
Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Տիգրան Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին՝
ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:

Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի
օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մանասյանը փոխադրվել է Երևան
քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Արմեն Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի
պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Վերժինե Առաքելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի
պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության
դատախազ Ռոլանդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների
դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության
դատախազ Դիանա Կյուրեղյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների
դատախազության դատախազի պաշտոնին:

Ռոբերտ Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական
շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Էդգար Թովմասյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական
շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Լոռու մարզի դատախազության դատախազ Վարազդատ Պետրոսյանը փոխադրվել է Երևան
քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Վահե Մովսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Անահիտ
Ոսկանյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Կարո Շիրվանյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի
պաշտոնին:

Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանը
փոխադրվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: