Ալիևի օգնականը Բրյուսելում հանդիպումներ է անցկացրել․ քննարկվել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ:

«Մենք քննարկել ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ-ի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները։ ԵՄ-ն հանձնառու է մնում տարածաշրջանում խաղաղությանը և առաջընթացին»,- գրել է Կարբոնելը X-ի իր միկրոբլոգում։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակում Հաջիևը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները, մասնավորապես, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նշվել է ՆԱՏՕ-ի ներդրումը խաղաղապահ գործողություններում, դաշնակից և գործընկեր պետությունների էներգետիկ անվտանգության ապահովումը, ինչպես նաև Ադրբեջանի դերը՝ որպես դաշինքի գործընկեր։

«Մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ ՆԱՏՕ-ն կարևորում է իր գործընկերությունը Ադրբեջանի հետ։ Հարավային Կովկասը Դաշինքի համար առանցքային նշանակություն ունեցող տարածաշրջան է»,- գրել է Շեկերինսկան X-ում։

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության երկխոսության 6-րդ փուլը։ Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը հայտնել է, որ նիստը համանախագահել են Հիքմեթ Հաջիևը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Օլաֆ Սկուգը։

«Տեղի են ունեցել բովանդակալից և բաց քննարկումներ քաղաքականության և անվտանգության ոլորտում առկա հարաբերությունների և համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Այս երկխոսությունը հաջորդում է վերջին ամիսներին Մալթայում, Բաքվում, Բրյուսելում, Տիրանայում կայացած ԵՄ-Ադրբեջան կարևոր բարձր մակարդակի մի շարք հանդիպումների։ Այսօր ևս կարևոր քննարկումներ տեղի ունեցան ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների և մի շարք անդամ պետությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ընդունող երկիր Բելգիայի»,- նշել է Ադրբեջանի դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի