Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը քննարկում է Վրաստանի «հակաամերիկյան կառավարության» դեմ միջոցները․ Թբիլիսին արձագանքել է

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել է Վրաստանում իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նա հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկվում են վրացական իշխանությունների դեմ տարբեր միջոցառումներ։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հարցին ի պատասխան՝ նա օգտագործել է «հակաամերիկյան կառավարություն» արտահայտությունը Վրաստանի ներկայիս ղեկավարությանը բնութագրելու համար, գրում է Эхо Кавказа-ն։

«Շնորհակալ եմ Թրամփի վարչակազմին Վրաստանում հակաամերիկյան «Վրացական երազանքի» ռեժիմի նկատմամբ կոշտ դիրքորոշման համար։ Նրանք կեղծել են  հոկտեմբերի 26-ի ընտրությունները։ Նրանք քրեականացրին Ամերիկայի հետ կապերը, վռնդեցին ամերիկյան ընկերություններին, արգելափակեցին առևտուրը և հասանելիությունը Միջին միջանցքում գտնվող օգտակար հանածոներին՝ փաստացի վաճառելով Վրաստանը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը։ Նրանք բազմիցս զրպարտել են նախագահ Թրամփին և ամերիկյան ղեկավարությանը»,- հայտարարել է Ջո Ուիլսոնը, որը «Վրացական երազանքի» կառավարության կոշտ քննադատ է։

Նա նշել է, թե Ռոնդելիի հիմնադրամի մասնակցությամբ հրապարակվել է զեկույց, որտեղ խոսվում է Վրաստանում այժմ հաստատված Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության վերահսկողության մասին ու հավելել, որ 200 օր անընդմեջ «ազատատենչ վրացիները հերոսաբար դուրս են եկել փողոցներ՝ փաթաթված ամերիկյան դրոշներով, ձեռքերին՝ [ԱՄՆ] նախագահին ուղղված պաստառներ»։

«Ձեր ղեկավարությամբ ի՞նչ է արվելու, որպեսզի Պետքարտուղարությունն իրական գործողություններ ձեռնարկի հակաամերիկյան «Վրացական երազանքի» դեմ՝ վրաց ժողովրդի շահերից ելնելով»,- ասել է կոնգրեսականը։

«Միացյալ Նահանգների նպատակը մեր ազգային շահերին հետևելն է, ուստի մենք ինքներս մեզ հարցնում ենք՝ մեր շահերի՞ց է բխում աշխարհի կարևոր տարածաշրջանում հակաամերիկյան կառավարություն ունենալը։ Եթե ոչ, մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար, որ այդ կառավարությունը կրի ծախսերը։ Այդ հարցը ներկայում քննարկվում է, և մենք փնտրում ենք հնարավոր միջոցառումներ ու լրացուցիչ տարբերակներ»,- պատասխանել է Ռուբիոն։

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին արձագանքել է Ռուբիոյի հայտարարություններին։

«Ես չեմ կարծում, որ Վրաստանի կառավարության վերաբերյալ նման գնահատականի համար որևէ հիմք կա։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ շատ լավ համակարգային համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, երբ խոսքը վերաբերում է համակարգային համագործակցությանը, և չկա որևէ  հիմք՝ կասկածի տակ դնելու այս համագործակցությունը։ 30 տարի շարունակ Վրաստանը եղել է Միացյալ Նահանգների հուսալի գործընկերը այս տարածաշրջանում։ Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարություններ է արել և մտահոգություն հայտնել ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք հարաբերությունների վատթարացման վերաբերյալ։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը և հույսը, որ նոր վարչակազմի օրոք այդ հարաբերությունները որակապես կփոխվեն և կիրականացվեն Վրաստանի և ԱՄՆ ազգային շահերին համապատասխան»,- ասել է նա՝ նշելով, որ «ԱՄՆ վարչակազմը դեռևս ձևավորված դիրքորոշում չունի Վրաստանի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ մտագոհություն հայտնելով Վրաստանի իրավիճակի մասով ԱՄՆ լռության  վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի