ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է ԼՂ պատկանելությունը Ադրբեջանին․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ Այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը։ Հայաստանի Հանրապետությունը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես թերևս չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությանը։ Ի դեպ, այս հարցը և այս թեման շատ սերտորեն կապված է, և ես կասեի` մաս է նախորդ հարցի։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք` երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում և միասնական ընկալում և մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և սա հենց այդպիսի հարց է։ Ջերմուկի ուղղությամբ հարձակումն անկյունաքարային է եղել նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման համատեքստում։ Հետևաբար, ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումները և Հայաստանի դիրքորոշումը։

Ես շատ լավ հիշում եմ իրադարձությունները։ Ես ինքս մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, երբ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին` հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով: Հայաստանյան կողմն իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի վերջը, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դրական դիրքորոշում, և ապա արդեն սեպտեմբերին առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանն ուղիղ՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին։

Գործողությունները, որոնք դրանց հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար, և արդեն հաջորդ ամիս` հոկտեմբերին, տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը՝ ստորագրված ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել Ալմա-Աթայի հռչակագրին միանալով՝ երկրները, մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ճանաչել են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում»,- ասել է Միրզոյանը։