ԱՄՆ-ը և Թուրքիան Վաշինգտոնում Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացրել

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Վաշինգտոնում մայիսի 20-ին Թուրքիան և Միացյալ Նահանգները Սիրիայի աշխատանքային խմբի նոր բանակցություններ են անցկացրել՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը Սիրիայում կայունության և անվտանգության ապահովման հարցում համագործակցության խորացմանը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգների։

Հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները վճռական են՝ ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը Սիրիայում կայունության և անվտանգության հարցերում։

«Միացյալ Նահանգները և Թուրքիան գիտակցում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Կայուն և միասնական Սիրիան, որը չի ապահովի ահաբեկչական կազմակերպությունների համար անվտանգ ապաստան, կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունները գլխավորել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազը։ Քննարկումներին մասնակցել են նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք կրտսերը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը։

Հայտարարությունում ընդգծվում է, որ երկու երկրներն էլ «կիսում են կայուն և հարևանների հետ խաղաղ Սիրիայի տեսլականը»։

Պատվիրակությունները քննարկել են ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը՝ համաձայն Թրամփի հրահանգի, և ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ամրապնդումը՝ «բոլոր ձևերով և դրսևորումներով»։ Կողմերը նաև ընդգծել են իրենց փոխադարձ նպատակը՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միլիոնավոր տեղահանված սիրիացիների վերադառնալ իրենց հայրենիք։

Հիշեցնենք, որ օրերս էլ Անթալիայում  տեղի էր ունեցել  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Շեյբանիի եռակողմ հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի