Ստորագրեցինք երկու ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանն առաջիկա 2 տարիների համար. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Այս այցը, իհարկե, շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, գնահատել, թե մեր վերջին հունվարյան` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ինչ առաջընթաց ունենք, արձանագրել այդ առաջընթացը, իհարկե, նաև քննարկել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացները և ընդհանրապես` հավելյալ ջանքեր գործադրել մեր հարաբերությունների խորացման համար` ի շահ մեր երկրների և մեր երկու երկրների քաղաքացիների․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պետք է նշեմ, որ այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին և միաժամանակ բավականին կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Երկուստեք նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը` հիմնված համապատասխանաբար երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի և առաջնահերթությունների վրա։

Այս համատեքստում նշել ենք, որ ընթացիկ տարին, իհարկե, հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մոսկվա մայիսի 9-ին։ Այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործնախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոյի և նրա պատվիրակության այցին, տեղի է ունենալու Միջտարածաշրջանային ֆորում։ Նաև հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Հատկանշական է, որ քիչ առաջ ստորագրեցինք երկու արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը 2025-2026 թթ. համար:

Ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, մեր հարաբերություններում ևս տեսանելի են և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները։ Մենք ունենք փոխշահավետ և բավականին հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: Այս համատեքստում, իհարկե, հնարավորություն եմ ունեցել նաև ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հերթական անգամ քննարկել ենք դրա ընձեռող հնարավորությունները։

Իհարկե, այս այցը, անմիջական շփումները լավ հնարավորություն են տալիս նաև քննարկելու զգայուն հարցերը, որոնք հուզում են մեզ, մեր հասարակություններին, և այս տեսանկյունից կարևոր է, օրինակ, միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները, դրանց քննարկումը։ Պետք է, կարծում եմ, ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունը բացասական անդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա:

Անդրադարձ ենք կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի, մասնավորապես` առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և, թերևս, ես կավելացնեի այդ ջանքերի միջոցով անհարկի, միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությանը:

Հումանիտար համագործակցության ոլորտը ևս բացառություն չի եղել։ Այսօրվա քննարկումների առումով երկուստեք կարևորել ենք Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության հետագա զարգացումը և անդրադարձել ենք այս տարվա վերջին Ռուսաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը։

Նախարար Լավրովի հետ մտքեր ենք փոխանակել նաև բազմակողմ օրակարգի, հնարավոր հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Հարգելի՛ գործընկերներ,

Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ, բնականաբար, անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին, խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Հույս ենք հայտնել, իհարկե, որ այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վավերացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մեր համոզմամբ, սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին և հետաքրքրություններին։

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, կրկին շնորհակալություն եմ հայտնում այցի և կառուցողական, հանգամանալից ու համապարփակ քննարկման համար»,- ասաց Միրզոյանը։