ՆԳՆ-ն ռուսական կողմի հետ գիտաժողով է անցկացրել

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:

«Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհավորելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակի կապակցությամբ` Կամո Ցուցուլյանը նշեց, որ կենտրոնն արդեն իսկ կայացած կառույց է, որը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և հումանիտար աջակցության ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացրել` գրանցելով շոշափելի ձեռքբերումներ:

ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի անունից ներկաներին շնորհավորեց Վյաչեսլավ Բուտկոն»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Շնորհավորական խոսք է ասել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գիտաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին հրդեհների ժամանակ խնդիրները և մարտահրավերները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում կամավորների դերը, արտակարգ իրավիճակների կանխատեսում և այլ ուղղություններով:

Չինացի գործընկերները տեսակապով ներկայացրեցին արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման իրենց փորձը:

Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ավարտին՝ մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Ռուսական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։