ԱՄՆ պաշտպանական հայտնի ընկերությունների պաշտոնյաները Բաքվում հանդիպումներ են անցկացնում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան պաշտպանական հսկաների, ինչպիսիք են Lockheed Martin-ը և RTX-ը, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են անցկացնում Բաքվում՝ համաձայնություններ ձեռք բերելու ակնկալիքով։ Այս մասին հայտնում է իսրայելական  Globes-ը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցը գրում է, որ սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի Բաքու այցի արդյունքն է՝ հիշեցնելով, որ Սպիտակ տան նախորդ վարչակազմի օրոք Կոնգրեսն ընդունել է «2023 թվականի Հայաստանի պաշտպանության մասին օրենք»-ը, որն արգելափակում է պետքարտուղարի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրելու ցանկացած հնարավորություն։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Սթիվ Ուիթկոֆի օդանավը Մոսկվայից մեկնելուց հետո վայրէջք էր կատարել Բաքվում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, իսրայելական աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են նաև, որ Ադրբեջանի վրաց-սեֆարդյան հրեական համայնքի առաջնորդ, ռաբբի Զամիր Իսաևն այցով  Միացյալ Նահանգներում է, որտեղ լոբբինգ է անում՝ Բաքվի նկատմամբ ամերիկյան քաղաքական շրջանակների վերաբերմունքը փոխելու համար։

Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունենում տեղի հրեական համայնքների և կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի Սենատի մի շարք անդամների հետ։ Հանդիպումների ժամանակ Իսաևը նշել է, թե  2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Ադրբեջանում Իսրայելի աջակցությունն աճել է մինչև «աննախադեպ մակարդակի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի