Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է 2 անձ, այդ թվում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Հասարակություն
20.05.2025 | 16:58
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում վաղ առավոտից սկսված խուզարկություններից հետո կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը։ Այս մասին Factor․am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։
Ռոզա Վարդանյան