Բլոգերին ծեծած թաղապետը հեռանում է, բայց չի զղջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
Բոլորը

Թաղապետարանում իր մասնակցությամբ ծեծկռտուքից միայն 20 օր անց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասին։

«Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Տեր-Մարգարյանը։

Ինչո՞ւ միջադեպից ոչ անմիջապես հետո, այլ 20 օր անց՝ Factor TV-ն այսօր հետաքրքրվեց հրաժարականի մասին հայտարարած թաղապետից։

«Ուրեմն քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»,- հայտարարեց նա։

Տեր-Մարգարյանը, ամենայն հավանականությամբ,  նկատի ունի, որ որոշումն ինքն է կայացրել։ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը միջադեպից հետո Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր թիմակից Տեր-Մարգարյանը չպետք է ազատվի պաշտոնից, բայց եթե Տիգրան Ավինյանն այդպիսի որոշում կայացնի, ապա իրենք կդադարեցնեն իրենց լիազորությունները։ 

Արդյո՞ք այս հրաժարականը նշանակում է, որ «Հանրապետություն»-ը կխզի ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագիրը․ Նոր Նորքի պաշտոնաթող թաղապետի պատասխանը ոչ միանշանակ էր։

«Ես 2026-ին գնալու եմ ընտրությունների, հայտարարություն եմ արել, 2026-ին կհանդիպենք»,- ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

Իսկ Ռոմիկ Մխիթարյանն այսօր այսպես պարզաբանեց իր հայտարարությունը․ «Ես ասել էի՝ եթե հեռացնեն, տարբերությունը չե՞ք զգում»։

Փաստորեն, կոալիցիոն հուշագիրը կխզվեր, եթե ոչ թե Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացներ, այլ պաշտոնից ազատվեր Տիգրան Ավինյանի որոշմամբ։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ միայն 20 օր անց ծեծկռտուքի մասնակից Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացրեց, Ռոմիկ Մխիթարյանը չպատասխանեց մեր հարցին, միայն ասաց, որ «WhatsApp»-ով նամակ չի ստացել։ 

ԱԺ նախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանն էր օրեր առաջ կարծիք հայտնել, որ Նորքի թաղապետը պիտի հրաժարական տա, հակառակ դեպքում, 2026-ի ընտրությունների ժամանակ դա բացասաբար կազդի  «Հանրապետություն» կուսակցության վարկանիշի վրա։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել էր ԱԺ խոսնակի հայտարարությանը։

«Մենք Ալեն Սիմոնյանի ասելուց հասկացանք, որ ՔՊ-ն դատապարտում է, կարծում է, որ Տեր-Մարգարյանը պիտի հրաժարական տա։ Մենք այդպես չենք կարծում, դրան գնահատական տրվել է»,- ասել էր Սարգսյանը։

Իսկ ավելի վաղ Արամ Սարգսյանը հայտնել էր, որ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնան դրան և մայրաքաղաքը չեն տա, իր ձևակերպմամբ, «ռուսահպատակներին»։ 

Տիգրան Տեր-Մարգարյանին մտահոգում է ոչ թե իր մասնակցությամբ ծեծկռտուքը, այլ որ այդ մասին անգամ խորհրդարանում է քննարկվել։

«Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա, և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն»,- նշում է նա։

Իսկ Հայաստանի թիվ մեկ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դատապարտել կատարվածը, միաժամանակ, ընդգծելով՝ թաղապետի հարցով ինքը չի զբաղվում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր, ըստ էության, ցանկացավ շեշտել, որ հրաժարականը ոչ թե իր, այլ Տեր-Մարգարյանի որոշումն է։ 

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ կատարած աշխատանքի համար, ողջունում եմ Ձեր որոշումը և հաջողություններ եմ մաղթում»,- ասաց Ավինյանը։

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծին մասնակցությունից 5 օր անց Տիգրան Տեր-Մարգարյանը ներողություն էր խնդրել քաղաքապետից ու հանրությունից։ 

«Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել էր թաղապետը։

Արդեն այսօր հրաժարականի մասին հայտարարելուց հետո Factor TV-ի հարցին ի պատասխան՝  Տեր-Մարգարյանն ասաց, որ չի զղջում Չախոյանին ծեծելու համար։

Չախոյանն այսպես մեկնաբանեց իրեն ծեծած թաղապետի պատասխանը․ «Ակնհայտ երևում է, որ իրենք խրախուսում են, չեն դատապարտում և չեն զղջում։ Դրանք եվրոպամետ արժեքների մասին չեն, որ քարոզում են»։

Արթուր Չախոյանն էլ իր հերթին չի զղջում հայհոյախառն խոսակցության ձայնագրությունը հրապարակելու և յոգուրտով ակցիայի համար՝ շեշտելով, որ այդպես իր բողոքի ձայնն է բարձրացրել։ 

Իսկ Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր աշխատանքային վերջին հանդիպումն է ունեցել վարչական շրջանի աշխատակիցների հետ: Նրան թաղապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի օրերս տեղակալ նշանակված  Մարատ Սևոյանը՝ դարձյալ «Հանրապետություն» կուսակցությունից։ Կուսակցության անդամ Հայկ Սահակյանը չհաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերջնական որշում չունեն։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապատերանում ծեծկռտուքից հետո մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի 3 աշխատակից մեղադրյալ են։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան