3,5 մլրդ դրամ՝ Փաշինյանին «դրախտ» տարած ՍՊԸ-ի տնօրենին և ընտանիքին․ ո՞վ է գերհամակարգիչ մատակարարողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Պետական բյուջեից 2 մլրդ 762 մլն դրամ է ծախսվել SuperMicro գերհամակարգիչ գնելու համար։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված և Գնումների պետական համակարգում հրապարակված գնման պայմանագրի ուսումնասիրությունից։

Կառավարության ապրիլի 10-ի նիստի ընթացքում էր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել՝ գերհամակարգչի գործարկումը մո՞տ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր, որ համակարգչի տեղադրման գործընթացը հարթ չի անցել։

Կառավարությունը SuperMicro գերհամակարգիչը ձեռք է բերել 2024 թվականին․ ըստ հիմնավորման՝ այն նպաստելու է արհեստական բանականության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների մրցունակությունը բարձրացնելուն։ Գերհամակարգիչը տեղադրվելու է Երևանի պետական համալսարանում և նախատեսված է լիարժեք կիրառել 2025 թվականի ավարտին։

Factor TV-ն նախարարության փոխանցած պայմանագրից պարզեց, որ 2,7 մլրդ դրամ արժեցող համակարգիչը մատակարարել է «Իքս Արթ» ընկերությունը, որն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով։ Մրցույթին մասնակցել է նաև Tokimota inc. ընկերությունը։ «Իքս Արթ»-ը հաղթել է 35 մլն դրամ նվազ գնառաջարկով։

«Իքս Արթ»-ը պատահական ընկերություն չէ։ Factor TV-ն նախորդ տարի անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 200 մլն դրամի պայմանագիր կնքած «Բերրի վորդ» ընկերությանը։ Այս և «Իքս Արթ» ընկերությունների սեփականատերերը փոխկապակցված անձինք են։

«Իքս Արթ»-ը հիմնադրվել է 2005 թվականին Հրաչյա Աբովյանի կողմից։ Նա այժմ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ բաժնետերը Աիդա Աբովյանն է։ Հրաչյա Աբովյանը Երևանին ծառեր մատակարարած «Բերրի վորդ» ընկերության սեփականատեր Դավիթ Աբովյանի հայրն է։ Ինքը՝ Դավիթ Աբովյանը, 2011-16 թվականներին էլ զբաղեցրել է «Իքս Արթ»-ի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ծառերի մատակարարման վերաբերյալ Factor TV-ի բացահայտումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն սկսեց գործարքի վերաբերյալ։ Իրավապահ կառույց էին հրավիրվել Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները և տնկիներ մատակարարելու մրցույթին գրանցված երեք ընկերության ներկայացուցիչները։ Բանն այն է, որ նրանք նախամրցութային փուլում առաջարկել էին մինչև 10 անգամ բարձր արժեքներ, իսկ հետո հրաժարվել մասնակցել աճուրդին, ինչի հետևանքով հաղթող է ճանաչվել «Բերրի վորլդ» ՍՊԸ-ն։ Դավիթ Աբովյանը Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ համագործակցել է «Երևան պարկի» աշխատանքներում։ Տիգրան Ավինյանն այս փաստը մեզ հետ զրույցում կոռուպցիոն ռիսկ չէր համարել։

Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի օգոստոսին այցելել էր Դավիթ Աբովյանի տնկարան և այն անվանել դրախտ։ Փաշինյանի այցից մեկ օր անց ՀԿԿ-ն հայտարարեց, որ ծառերի մատակարարման փաստով քրգործ հարուցելու հիմքեր չկան։

Անդրադառնալով գերհամակարգչի տեղադրմանը՝ նշենք, որ այն վստահել են «Արթ-Գրուպ»-ին։ Այս ընկերության տնօրենը և 80 տոկոսի սեփականատերը ևս Դավիթ Աբովյանն է։

Նրա ընկերությանը գերհամակարգչի սերվերային սենյակի սարքավորումների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 882 մլն դրամ։ Այս գործընթացը հարթ չի անցել։ Մրցույթին մասնակցած մեկ այլ ընկերություն՝ «Նովենտիք»-ը դատական գործընթաց է սկսել՝ պահանջելով  ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավերն անվավեր ճանաչել։ «Նովենտիք» ընկերության ներկայացուցիչը Factor TV-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել։

Factor TV-ին փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Աբովյաններից՝ ինչպե՞ս է ստացվում, որ նրանց մի ընկերությունը մատակարարում է գերհամակարգիչը, իսկ մյուս ընկերությունը մատուցում է տեղադրման ծառայությունները։ Սուպերհամակարգիչը մատակարարած «Իքս-Արթ» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ տեղադրման աշխատանքներն իրականացրած «Արթ-Գրուպ»-ի ներկայացուցիչն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր, ինչն արդեն արել ենք։

Այսպիսով՝ ստացվում է, որ գերհամակարգչի գնման և տեղադրման համար Աբովյանների ընկերություններին փոխանցվել է ընդհանուր 3 մլրդ 645 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան