Ձեզ ո՞վ ասաց, որ ես քայլերի հաջորդականություն չունեմ. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

«Ձեզ ո՞վ ասաց, որ ես քայլերի հաջորդականություն չունեմ։ Ես անհարկի եմ համարում ընդդիմության ստորագրությունները դեռ այս նախաձեռնության տակ չդրած, քննարկել ՔՊ-ին՝ միանում են, թե՝ չեն միանում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազանի և Հակոբ Ասլանյանի առաջադրած վարչապետի թեկնածու, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ Մարուքյանի համար ընդունելի՞ է, որ իրեն սատարեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարսգսյանի թիմերը, նա պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի՞ էր ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի սատարումով ընտրվել վարչապետ։

Նշենք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել և Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել։
«Ձեզ ո՞վ ասա«Ձեզ ո՞վ ասաց, որ ես քայլերի հաջորդականություն չունեմ։ Ես անհարկի եմ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեման օրակարգ են բերել նաև «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ «Պատիվ ունեմ»-ից արձագանքել էին, թե իրենք էլ են անվստահություն հայտնելը համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը։ «Պատիվ ունեմ»-ից ասել էին, որ պատրաստ են առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցն ու սկսել գործընթացը։ Ավելին՝ Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կաջակցեն, եթե «Հայաստան» խմբակցությունը թեկնածու առաջադրի Ռոբերտ Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցությունից էլ պատասխանել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմփիչմենթի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը, ու բացի այդ հայտարարեն՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում ընդդիմադիր խմբակցությունների ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքին, որ գործընթացը սկսելու համար կան բավարար թվով ստորագրություններ։ Այնուամենայնիվ, եթե անվստահության գործընթացը սկսվի, այն վերջնականացնելու համար ընդդիմադիրներից զատ անհրաժեշտ է նաև 18 կողմ քվե, իսկ իշխող ՔՊ-ն հայտնել է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքեր չի տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։