Տասը հազար դրամի գողության համար հինգ տարվա ազատազրկման դատապարտված կնոջ երեխաները կարող են հայտնվել դրսում. ամեն ինչ կախված է Վճռաբեկ դատարանի որոշումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էր ի պաշտպանություն 3 անչափահաս և մեկ չափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի: Նա, հիշեցնենք, 10 հազար դրամ գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի վարույթ ընդունվի Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների վճիռները և կկանխվի կնոջ ազատազրկումը 5 տարով:

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Հասմիկ Սարգսյանը ոչ թե 10, այլ 4 հազար դրամի գողություն է կատարել: Ակցիայի մասնակիցները Վճռաբեկ դատարան էին բերել պանիր, բրինձ, կարտոֆիլ ու հնդկաձավար։ Նրանց պնդմամբ՝ չորս հազար դրամը բավականացնում է հենց այդքան առևտրի համար և հենց այդքան գումար գողանալու ու անչափահաս երեխաներին կերակրելու համար մորը հինգ տարվա ազատազրկման դատապարտելը, ըստ նրանց, անընդունելի է: Դատախազությունից տեղեկացնում են, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում ևս դատապարտվել էր նույնաբույթ հանցագործությունների համար։ Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ավելի վաղ դեպքի առթիվ հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ Հասմիկ Սարգսյանի ընտանիքը գոյատևում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում։

Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելն էլ պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետևանքն են նաև երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հարց է բարձրացնում, եթե չկան բավարար պայմաններ, ու անձը չի կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները, այդ դեպքում անձն ինչպե՞ս կարող է իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին կերակրել:

Ակցիայի մասնակիցները հուսով են, որ Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում չորս երեխաները չեն զրկվի իրենց մորից։

Լիլիթ Շաբոյան