Հանդիպել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
18.05.2025 | 20:06
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-նշել է նա:

