Մեր ժամանակակից արվեստը չի զիջում աշխարհին, բայց մերոնց չեն ճանաչում, մեծ բացթողում է․ Նունե Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 10:57
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն․ ՄԻՊ հաստատությունը ներկայացրել է կարգավորումները
13.05.2026 | 10:46
Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման առաջին գնահատականը
13.05.2026 | 10:43
Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը
13.05.2026 | 10:32
ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են. Թուրքիայի ԱԳՆ
13.05.2026 | 10:30
Ըմբիշ Վահե Հովեյանը՝ Եվրոպայի Մ-17 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 10:26
Թրամփը հայտարարել է՝ Պուտինի հետ համաձայնություն չկա, որ ՌԴ-ն կստանա ամբողջ Դոնբասը
13.05.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 13-ի դրությամբ
13.05.2026 | 10:01
Սարդարապատ գյուղում «Lexus»-ը բախվել է բետոնե ցանկապատին․ կա 2 տուժած
13.05.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 09:31
Մանվել Գրիգորյանի որդու մասնակցությամբ գործով դատարանն անվավեր է ճանաչել Վաղարշապատի 2 հողամասերի մրցույթները
12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
Բոլորը

«Մեր ժամանակակից արվեստը որևէ բանով չի զիջում աշխարհին, պարզապես մերոնց դրսում չեն ճանաչում, և դա մեր մեծագույն բացթողումն է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը։

Նա շեշտում է՝ մենք դրսում չենք ներկայացնում մեր ժամանակակից նկարիչներին, քանդակագործներին, օրինակ՝ Սարյանին ու Մինասին գիտեն Մոսկվայում, բայց դա, թանգարանի տնօրենի խոսքով, քիչ է։

«Պետք է մերոնց շատ ցուցադրել դրսում, հասկանում եմ, որ դա որոշակի ֆինանսների հետ է կապված, բայց, կարծում եմ, գոնե տարին մեկ անգամ մեր պետությունը կարող է իրեն դա թույլ տալ»,- ասում է թանգարանի տնօրենը։

Նունե Ավետիսյանը խոսում է նաև շենքային վատ պայմանների մասին, որոնք ունեն Հայաստանի մի շարք թանգարաններ, այդ թվում՝ իրենցը․ «Մեր տարածքը շատ սահմանափակ է, նկարիչներն ասում են՝ հենց ձեզ նոր շենք տան, նոր գործեր ենք բերելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան նոր ցուցանմուշներով կարող է համալրվել մեր թանգարանը, եթե միայն դրա հնարավորությունը լինի։ Մենք հիմա բնակելի շենքի տարածքում ենք գործում, վերջերս, օրինակ, ջրի հոսք ունեցանք ֆոնդերում, ստիպված ենք եղել մի ցուցասրահը փակել, որպեսզի պահոց դարձնենք»։

Բացի այդ, թանգարանի տնօրենի խոսքով, ցուցանմուշների պահպանությանը վերաբերող խնդիրներ կան՝ օդափոխությունից մինչև համապատասխան ջերմաստիճանի ապահովում։

Հիշեցնենք՝ այս տարի «Թանգարանների գիշեր»-ը և Թանգարանների միջազգային օրը մայիսի 17-ին և 18-ին է, թանգարանների մուտքն անվճար է: «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան