Արարատ Միրզոյանը թանկարժեք նվերներ է ստացել․ նախարարը մեկ ամսում 9 նվեր է հայտարարագրել

Լուրեր

07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 9 նվեր է հաշվառման ներկայացրել։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլլան Միրզոյանին Ամանորի առթիվ նվիրել է ձեռագործ, նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու՝ 3 ափսե և 6 բաժակ։ Նվերի արժեքը գնահատվել է 60 հազար դրամ։

ԱԳ նախարարն Ամանորի կապակցությամբ ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զահեդ Ալ-Նահյանից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ-Հունի ամրոցի 3D մոդելը, որի արժեքը գնահատվել է 153,700 դրամ։ Ամանորի առթիվ Միրզոյանը նվեր է ստացել նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի կողմից։ Դեսպան Ֆան Ցոնգը նրան փորագրված, կարմիր լաքապատ ծաղկաման է նվիրել, որը գնահատվել է 69 հազար 790 դրամ։

2024 թվականի ապրիլի 29-ին աշխատանքային այցով Կատար մեկնած Միրզոյանն այդ երկրի ԱԺ նախագահի կողմից ստացել է Կատարի Դոհա քաղաքի ժամացույց-աշտարակի տեսքով հուշանվեր, որը գնահատվել է 800 հազար դրամ։

2024 թվականի ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նվեր է ստացել արաբական մետաղե արձանիկ՝ ձիու տեսքով։ Այն գնահատվել է 407 հազար դրամ։

2024 թվականի հուլիսի 3-ին պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի կողմից Միրզոյանը ստացել է «Tsikolia» ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը գնահատվել է 210 հազար դրամ։

2025 թվականի հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան եկած Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևն Արարատ Միրզոյանին նվիրել է սափոր և 2 բաժակ, որը գնահատվել է 40 հազար դրամ։ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարը նվիրել է նաև 200 հազար դրամ արժողությամբ գորգ՝ ղազախական ավանդական շիրդակ։

2025 թվականի մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայ գործընկերոջը նվիրել է փայտե ձեռագործ շրջանակով պարսկական խաթամ՝ քարի ոճով, մետաղից հատված թռչունների և ծաղիկների պատկերով նկար։ Այն գնահատվել է 58 հազար դրամ։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Նկատենք, որ օրենքի ուժի մեջ մտնելուց գրեթե մեկուկես տարի անց է Արարատ Միրզոյանը սկսել հայտարարագրել պաշտոնյայի լիազորություններից բխող գործառույթների շրջանակում ստացած նվերները։

 

Անի Թամրազյան