Մենք պատվիրակություն կուղարկենք Ստամբուլ․ այն կգլխավորի պաշտպանության նախարարը․ Զելենսկի

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինան կմասնակցի Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի հետ բանակցություններին։ Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկին նշել է, որ Ստամբուլում բանակցություններին ՌԴ-ի ուղարկած պատվիրակությունը ցույց է տալիս, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում իրական երկխոսությանը։ Պատվիրակության մեջ չեն մտնում «ագրեսոր երկրի այն պաշտոնյաները, որոնք իրականում որոշումներ են կայացնում»։

«Չնայած ռուսական պատվիրակության բավականին ցածր մակարդակին, բայց նախագահ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով, թուրքական պատվիրակության բարձր մակարդակի և նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով և ցանկանալով փորձել հասնել լարվածության թուլացման և պատերազմի ավարտման ուղղությամբ առնվազն առաջին քայլերին՝ ես որոշեցի պատվիրակություն ուղարկել Ստամբուլ, բայց՝ ոչ բոլորին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա մանրամասնել է, որ բանակցություններին չեն մասնակցի Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

«Սակայն պատվիրակությունը կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական կողմից գործընկերը այնտեղ չի լինի»,- հավելել է նա։

Այս որոշումը Զելենսկին բացատրել է նրանով, որ հանդիպումը պետք է տեղի ունենա թուրքական, ամերիկյան, ուկրաինական և ռուսական ներկայության ձևաչափով։ Միաժամանակ, Ումերովը բանակցողների կազմում է, ազատ տիրապետում է թուրքերենին, անգլերենին, ռուսերենին և ուկրաիներենին։

Նա հավելել է, որ Ստամբուլում բանակցությունների գլխավոր նպատակը հրադադարն է։ Զելենսկին նաև մեղադրել է  Ռուսաստանին միջնորդների նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի» մեջ՝ մատնանշելով ՌԴ նախագահ Պուտինի կողմից Ստամբուլ ուղարկված պատվիրակության ցածր մակարդակը։

Զելենսկին նաև նշել է՝ «եթե Պուտինը պատրաստ է ուղիղ բանակցությունների, եկեք հանդիպենք, նա Անկարայում չէ, նա Ստամբուլում չէ»։

«Մենք չենք կարող աշխարհով մեկ վազվզել՝ նրան փնտրելով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել մայիսի 15-ի առավոտյան։ Ուկրաինայի ներկայացուցիչները՝ Զելենսկիի գլխավորությամբ, դեռևս գտնվում են Անկարայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի