ՔԿ-ն առերևույթ հանցանք չի տեսել անվտանգության աշխատակցի՝ անչափահասին ապտակելու տեսանյութում. վարույթ չի նախաձեռնվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի գավաթի համար պայքարող «Նոա»-«Արարատ-Արմենիա» ակումբների խաղից հետո ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող «Thor» ընկերության աշխատակիցն ապտակել է խաղադաշտ մտած երկրպագուին: Տարածված կարճ տեսանյութում միայն այդ հատվածն է երևում:

ՀՖՖ-ն այս մասով հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե: ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին հայտնեց, որ ուսումնասիրել են նյութերը և վարույթ չեն նախաձեռնել: «Ներկայացված հաղորդումը չի պարունակում որևէ փաստական տվյալ առերևույթ հանցանքի մասին: Քրեական վարույթ չի նախաձեռնվել»,- ասաց ՔԿ խոսնակը:

Դիտարկմանը, որ տեսանյութում երևում է ապտակելու պահը, խոսնակն այլ մեկնաբանություն չտվեց: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ այն անընդունելի որակելով:

Արփի Հակոբյան