Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:

Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կապալառուին ներկայացվող պահանջները և խթանել կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։ Կարգավորման նպատակը` կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումն է։

Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50 %։ Միաժամանակ, որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։

Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։ 10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։