«Վրացական երազանքն» օրենք է ընդունել, որն ավելի է դյուրացնում քաղաքական կուսակցությունների արգելումը

Լուրեր

24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 17:08
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում է․ ՈւՂԻՂ
24.05.2026 | 16:23
Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ և սպանվել Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից
24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու նրա արբանյակները խորհրդարանում վերջնական ընթերցմամբ ընդունել են քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ըստ փոփոխությունների՝ Սահմանադրական դատարանը լիազորություններ կունենա՝ արգելելու կուսակցության գործունեությունը, եթե դրա նպատակներն ու կազմը համընկնում են արդեն արգելված կուսակցության նպատակների և կազմի հետ, գրում է OC Media-ն։

Իշխող կուսակցությունն ընդունել է օրենսդրական փոփոխությունները նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (UNM) կուսակցությունը, ինչպես նաև այլ խոշոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու հայտարարությունների ֆոնին, որոնք, ըստ նրա, «Միացյալ ազգային շարժման» արբանյակներ են և սպասարկում են նրաշահերը։

«Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքի 36-րդ հոդվածը թույլ է տալիս արգելել այնպիսի կուսակցության գործունեությունը, որն ունի որոշակի նպատակներ, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալում, երկրի տարածքային ամբողջականության խախտում կամ ազգային, կրոնական կամ այլ հիմքերով անհամաձայնություն հրահրում։ Սակայն «Վրացական երազանքը» օրենսդրությունում ավելացրել է առանձին ենթակետ, որը դատարանին կտա լիազորություն արգելելու ցանկացած կուսակցություն, որի հայտարարված նպատակները կամ գործունեությունը «էապես կրկնում են» նույն հոդվածով նախկինում արգելված կուսակցության հայտարարված նպատակները կամ գործունեությունը։

Նոր փոփոխություններով կառավարությունը կկարողանա ոչ միայն պահանջել գործող ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելում, այլև ապագայում հնարավոր ցանկացած կուսակցության գրանցման արգելում, եթե «Վրացական երազանքը» դրանք համարի նախկինում արգելված կուսակցությունների իրավահաջորդներ։

«Ես կարծում եմ, որ այս օրենքն ընդունվել է, որպեսզի նա («Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին) իր ձեռքում շանտաժի գործիք պահի՝ հեշտությամբ լուծարելու կուսակցությունները, երբ ցանկանա, և հարմարավետորեն վերաձևավորի քաղաքական լանդշաֆտը ընտրություններից առաջ»,- օրենքն այսպես է գնահատել «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Դիմիտրի Ցկիտիշվիլին։

Փետրվարին էլ «Վրացական երազանքը» խորհրդարանում ստեղծել էր «փաստահավաք հանձնաժողով»՝ «Միացյալ ազգային շարժման» կառավարման ժամանակաշրջանն ուսումնասիրելու և, ի վերջո, կուսակցությանը պատժելու նպատակով։

Հետագայում Վրաստանի իշխող կուսակցությունը հանձնաժողովի լիազորություններն ընդլայնել է՝ ներառելով նաև 2012 թվականից հետո ընկած ժամանակահատվածը՝ նշելով, որ նախկին կառավարության ներկայացուցիչները «բազմաթիվ հակապետական ​​գործողություններ» են կատարել նույնիսկ 2012 թվականից հետո՝ իրենց ընդդիմադիր գործունեության ընթացքում։ Այդ երկարաձգումից հետո հանձնաժողովին լիազորություն է տրվել կանչել այն անձանց, ովքեր երբեք «Միացյալ ազգային շարժման» անդամ չեն եղել։ Այդպիսի դեպքերից մեկում իշխող կուսակցությունը հարցաքննել է Գիորգի Գախարիային, որը «Վրացական երազանքի» օրոք վարչապետ էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր։

«Վրացական երազանք»-ն արդեն հայտարարել է, որ հանձնաժողովի եզրակացությունները կծառայեն որպես հիմք Սահմանադրական դատարան ուղղված դիմումի համար, որով իշխող կուսակցությունը կփորձի արգելել «Միացյալ ազգային շարժումը» և դրա «արբանյակներին»։

2025 թվականի հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ենթադրություններից հետո, մասնավորապես, այն մասին՝ արդյո՞ք կուսակցությունների արգելքը կմտցվի քվեարկությունից առաջ, թե՞ հետո, իշխող կուսակցության խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ապրիլին հայտարարել էր, որ կուսակցությունները չեն արգելվի ընտրություններից առաջ՝ վկայակոչելով տեխնիկական պատճառները։ Փոխարենը, կուսակցությունները կարգելվեն դրանից կարճ ժամանակ հետո։

«Միացյալ ազգային շարժման» դեմ հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև նոր սահմանափակող օրենքների ընդունումն իրականացվում է «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանում, որտեղ ընդդիմություն գործնականում գոյություն չունի: 2024 թվականի վիճարկվող ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել օրենսդրական գործընթացին։

Այս ֆոնին՝«Վրացական երազանքը» խորհրդարանում ստեղծել է արբանյակային խմբեր, որոնք սկսել են իրենց դիրքավորել որպես «առողջ ընդդիմություն» և են աջակցում իշխող կուսակցության բոլոր օրենսդրական նախաձեռնություններին, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի