Թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների կապակցությամբ ՔԿ-ն դեռևս 2023-ին քրեական վարույթ է հարուցել․ Հայկ Կոստանյան
Հասարակություն
14.05.2025 | 19:41
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ՔԿ-ն դեռևս 2023 թվականին քրեական վարույթ է հարուցել։
«Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը։