Հաքան Ֆիդանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Զելենսկիի՝ Թուրքիա սպասվող այցը

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Թուրքական լրատվամիջոցները, ԱԳՆ աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հաստատման և երկարատև խաղաղության հաստատման ջանքերը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն և բանակցությունները հյուրընկալել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները։

Իր հերթին, Սիբիհան X-ում հայտնել է, որ Ֆիդանին տեղեկացրել է մարտադաշտում և դիվանագիտության մեջ վերջին զարգացումների մասին։

«Համաշխարհային դիվանագիտության էպիկենտրոնն այժմ գտնվում է Թուրքիայում, որն ակտիվ միջնորդական դեր է խաղում։ Մենք գնահատում ենք դա: Ես վերահաստատեցի Ուկրաինայի հանձնառությունը խաղաղությանը, մեր անհապաղ և անվերապահ պատրաստակամությունը լիարժեք և կայուն հրադադարի համար, ինչպես նաև մեր առաջարկը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակի ուղիղ հանդիպման վերաբերյալ։ Պուտինը պետք է դադարեցնի հրադադարը մերժելը և նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից խուսափելը»,- գրել է Սիբիհան։

Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստվում են անցկացնել առաջին ուղիղ բանակցությունները, քանի որ Մոսկվայի վրա ճնշում է գործադրվում՝ համաձայնվելու 30-օրյա հրադադարի։

Սպասվում է, որ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին կմեկնի Թուրքիա։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի վաղ  հրավիրել էր Ստամբուլում բանակցությունների։ Կրեմլը, սակայն, չի հայտնում՝ Պուտինը մասնակցելո՞ւ է  բանակցություններին, թե՞ ոչ։Միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցություններին Պուտինը չի մեկնելու, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվում է, որ պատվիրակության կազմում լինելու է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի