Մտածում էի` չենք փրկվի. մանրամասներ թիթեղի հարվածից տուժած հղի կնոջ դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ես ուղղակի մտածում էր, որ չենք փրկվի, որովհետև բավականին մեծ վնասված էին ստացել»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց 23-ամյա հղի Ռուզաննա Հարությունյանը, որը որովայնի վնասվածքով, արյունահոսությամբ մայիսի 11-ին տեղափոխվել էր հիվանդանոց։

«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, խփեց որովայնիս, սկսեց արյունահոսություն, ունեի մեծ պատռվածք։ Մեր հարևանը կարճ ժամանակահատվածում ինձ տեղափոխեց հիվանդանոց,  բժկուհիներ Նառա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կեսարյան հատում, որի արդյունքում ծնվեց բալիկս։ Երեխան հիմա, փառք Աստծո, ողջ է»,- ասում է ծննդկանը։

Կեսարյան հատման արդյունքում ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խորը վնասվածքով: «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված կինն անմիջապես հետազոտվել է, 2-3 րոպե անց նախապատրաստել են վիրահատության։ 

«Հրաշք է, որ կինն ու նորածինը փրկվել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք կա։ Նորածինը և մայրը լավ վիճակում են»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ երեկոյան ժամը 17:10-ին, «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան