Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռաֆիևն այս մասին խոսել է Մեջլիսում «Գլոբալ Հարավի և Արևմուտքի վերելքը. Ադրբեջանի դերը, համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ։

«Բոլոր պետությունների վերաբերմունքը «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին և յուրաքանչյուր նախաձեռնության հետագա ճակատագիրը կախված է նրանից, թե որքանով է այն անկեղծ և ինչպիսին են այդ անկեղծության հետևում կանգնած իրական գործնական քայլերը: Մենք նաև կդիտարկենք այդ գործնական քայլերը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն էր հայտնել Հայաստանի կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կապակցությամբ։

«Երևի լսել եք, որ գործի է դրվել է, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին չներկայացնեն այն։ Բայց այդ զավեշտալի նախագիծն առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի, և մենք դա բազմիցս տարբեր խողովակներով փոխանցել ենք հայկական կողմին։ Եթե ​​իսկապես ցանկանում են իրականացնել այս նախագիծը, ապա նախ պետք է դիմեն Ադրբեջանին։ Նրանք հերթական անգամ տարբեր շրջանակներում խրախուսում են կեղտոտ արշավներ Ադրբեջանի դեմ։ Արդյունքում, մինչ օրս մենք չունենք ամենակարճ և ամենահարմար կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասել էր Ալիևը։

Հավելենք, որ ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը և մի շարք այլ երկրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի