NYT-ը բացահայտել է Իրանի առաջարկը ԱՄՆ-ին միջուկային գործարքի բանակցություններում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Իրանն առաջարկել է ստեղծել ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն արաբական երկրների և ամերիկյան ներդրումների հետ՝ որպես այլընտրանք Վաշինգտոնի՝ իր միջուկային ծրագիրը կրճատելու պահանջին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական չորս աղբյուրի։

Նրանք հայտնել են, որ առաջարկը ենթադրում է  կոնսորցիում, որի շրջանակում Իրանը կհարստացնի ուրանը միջուկային զենքի համար անհրաժեշտ մակարդակից ցածր, այնուհետև այն կուղարկի այլ արաբական երկրներ՝ քաղաքացիական օգտագործման համար»։

Գործարքը, որը թույլ կտա Իրանին հարստացնել ուրանը մինչև 3,67%, նմանություններ ունի 2015 թվականի միջուկային համաձայնագրի հետ, սակայն հիմնական տարբերությունը կլինի այլ երկրների ներկայացուցիչների ներկայությունը տեղում՝ լրացուցիչ վերահսկողության համար, հաղորդում է NYT-ը։

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ ի տարբերություն գործարքի, որը պետք է տևեր 15 տարի, համատեղ ձեռնարկության ծրագիրը մշտական ​​կլինի։

Ըստ լրատվամիջոցի չորս աղբյուրի՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին այս գաղափարն առաջարկել է Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին մայիսի 11-ին Օմանում կայացած բանակցությունների ժամանակ։ Ուիթկոֆի ներկայացուցիչ Էդի Վասկեսը, մինչդեռ, հայտարարել է, որ դա «չի համապատասխանում իրականությանը»։ Նրա խոսքով՝ այդ առաջարկը «երբեք չի դրվել առաջին պլանում կամ քննարկվել»։

NYT-ը գրում է, որ պարզ չէ, թե որքանով է իրագործելի ատոմային ձեռնարկության կառուցումը, եթե դրան մասնակցեն Իրանը և նրա երկու խոշորագույն մրցակիցները՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Ավելին, Իրանն ու Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն արդեն 45 տարի, և մասնավոր ամերիկյան ընկերությունները կարող են չցանկանալ ներդրումներ կատարել Իրանի միջուկային ռեակտորներում։

2015 թվականին մի շարք երկրներ Իրանի հետ ստորագրել էին համաձայնագիր, որը նախատեսում էր Թեհրանի միջուկային ծրագրի կրճատում (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր): 2018 թվականին Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց Միացյալ Նահանգներին համաձայնագրից՝ հիմնվելով Իրանի զարգացող միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալների վրա, որից հետո Թեհրանը վերսկսեց ուրանի արտադրությունը։

Հավելենք, որ Reuters-ն էլ, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է, որ Իրանը մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի