Իրանը մայիսի 16-ին Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերի հետ, որը ներկայում դադարեցված է։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու եվրոպական և մեկ իրանական դիվանագիտական ​​աղբյուրներ։

Բարձրաստիճան դիվանագետների միջև բանակցությունները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ երկու կողմերն էլ ձգտում են դիրքավորվել առաջիկա օրերին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլից առաջ։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի (այսպես կոչված «E3») հետ մայիսի 2-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել էին այն մտավախությունների պատճառով, որ նման բանակցությունները կարող են զուգահեռ ուղի ստեղծել և խաթարել Թրամփի վարչակազմի կողմից վարվող բանակցությունները, որոնք, ըստ Վաշինգտոնի, ուղղված են Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելուն։

Դիվանագետները, սակայն, նշել են, որ որոշել են շարունակել բանակցությունները, քանի որ, վերջին հաշվով, իրենց շահերից է բխում Իրանի հետ երկխոսությունը պահպանելը և նոր միջուկային համաձայնագրի պարամետրերը վերահաստատելը։

Իրանը նաև ցանկանում է շարունակել բանակցությունները՝ իր տարբերակները բաց պահելու համար, ինչպես նաև գնահատելու, թե ինչ դիրքորոշում ունեն եվրոպական տերությունները ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման հարցում, ինչից Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի զգուշացրել էր նրանց խուսափել։

E3-ի և Իրանի միջև հարաբերությունները վատթարացել են վերջին տարվա ընթացքում, չնայած պարբերաբար հանդիպումներին՝ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ֆոնին՝ բալիստիկ հրթիռների ծրագրի, օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման  և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։

2015 թվականի միջուկային պայմանագիրը վավերացնող ՄԱԿ-ի բանաձևի համաձայն՝ երեք եվրոպական տերությունները կարող են վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ մինչև հոկտեմբերի 18-ը, որը դիվանագիտական ​​շրջանակում հայտնի է որպես «հետադարձ կապի մեխանիզմ»։ Եվրոպական երկրները չեն մասնակցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններին, որոնց չորրորդ փուլն ավարտվել է կիրակի Օմանում։ Սակայն երեք տերությունները ձգտում են սերտորեն համակարգել իրենց գործողությունները Վաշինգտոնի հետ՝ որոշելու համար՝ արդյո՞ք պետք է և ե՞րբ պետք է օգտագործեն «վերականգնման մեխանիզմը»՝ միջուկային ծրագրի հարցով Իրանի վրա ճնշում գործադրելու համար։

Ըստ տեղեկությունների՝ E3-ի երկրները կարող են կտրուկ շրջադարձ կատարել մինչև օգոստոս, եթե մինչ այդ էական համաձայնության չհասնեն։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերը լուծելու համար, ըստ բանակցությունների միջնորդ Օմանի, տեղի կունենա առաջիկա օրերին՝ երկու կողմերի համապատասխան մայրաքաղաքների հետ խորհրդակցություններից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի