Ամեն ինչ կարվի, որ հանդիպումը լինի․ Զելենսկին հաստատել է՝ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և՛ Անկարայում, և՛ Ստամբուլում

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Ուկրաինան պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք բանակցություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ թե՛ Անկարայում, թե՛ Ստամբուլում։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի այս հանդիպումը տեղի ունենա, մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նա հայտնել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք բանակցությունների վերաբերյալ զրուցել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Մենք նախագահ Էրդողանի հետ խոսեցինք, որ ես նրա հետ հանդիպում կունենամ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Դա կլինի հինգշաբթի՝ մայիսի 15-ին։ Մենք կսպասենք Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայում»,- նշել է Զելենսկին։

Նա, սակայն, ընդգծել է, որ կցանկանար բոլոր կետերով նշել, «որպեսզի հետագայում Ռուսաստանի և նրա առաջնորդի կողմից ավելորդ մանիպուլյացիաներ չլինեն»․ «Որպեսզի Ռուսաստանը չմանիպուլացնի քաղաքները և չասի, որ Պուտինը պատրաստ չէ թռչել Անկարա, այլ պատրաստ է թռչել միայն Ստամբուլ։ Ես ուզում եմ անմիջապես ասել, որ եթե Պուտինը թռչի Ստամբուլ, այլ ոչ թե մայրաքաղաք, ես ազդանշան եմ ուղարկել նախագահ Էրդողանին, և թուրքական կողմը պատրաստ է, որ Էրդողանի հետ թռչենք Ստամբուլ»։

Նա ընդգծել է, որ, ամեն դեպքում, Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա։

«Եթե Պուտինն իսկապես պատրաստ է հանդիպել ոչ միայն լրատվամիջոցներում, այլև իրական կյանքում, ապա առաջնորդների մակարդակով մենք ամեն ինչ կանենք՝ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար։ Որովհետև հենց նրա հետ պետք է համաձայնության գամ հրադադարի շուրջ, որովհետև միայն նա է որոշում դա»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ Կիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է միանալ Թուրքիայում կայանալիք բանակցություններին, սակայն նրա մասնակցությունը դեռևս հաստատված չէ։

«Ես չգիտեմ ԱՄՆ նախագահի որոշման մասին։ Ամեն դեպքում, եթե նա հաստատի իր մասնակցությունը, կարծում եմ՝ լրացուցիչ խթան կհանդիսանա Պուտինի ժամանման համար»,- ամփոփել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ եթե ​​Պուտինը չգա, կամ եթե հրադադարը չաջակցվի անձամբ նրա կողմից, կնշանակի, որ Ռուսաստանը պատրաստ չէ որևէ բանակցության։

«Տեխնիկական խաղեր խաղալու ժամանակ չկա։ Մենք պետք է ավելի ուժեղ լինենք, միավորվենք։ Եվ հիմա ես տեսնում եմ միայն մեկ տարբերակ՝ պատժամիջոցներ»,- ասել է Զելենսկին՝ նշելով՝ ակնկալում է, որ Եվրոպայի խորհրդի հաջորդ նիստում կընդունվի պատժամիջոցների նոր փաթեթ։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները պետք է տարածվեն Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի և բանկային համակարգի վրա։ Նա նաև հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները նույնպես կկիրառի նմանատիպ պատժամիջոցներ

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը  այսօր հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ստամբուլում հնարավոր բանակցությունների ժամանակ խոսել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլը դեռևս չի հրապարակել պատվիրակության կազմը, սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դա տեղի կունենա, «երբ նախագահն անհրաժեշտ համարի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի