ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը. դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Ի.-ի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: