Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը. Բրիտանիայի ԱԳՆ-ն Պուտինին զգուշացրել է՝ խաղաղությանը լուրջ վերաբերվել

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներն ու  ԵՄ ներկայացուցիչը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են՝ ինչպես հետագայում աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս մասին ասվում է տարածված համատեղ հայտարարության մեջ, գրում է France 24-ը։

Այս հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների՝ շաբաթ օրը Կիև կատարած այցից հետո, որտեղ նրանք երկուշաբթի օրվանից «լիակատար, երկարատև և հուսալի» 30-օրյա զինադադարի կոչ էին արել՝ որպես ուղիղ բանակցություններ սկսելու պայման։

«Մենք քննարկել ենք, թե ինչպես ենք հետագայում ակտիվացնելու եվրոպական ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ նրա շարունակական պաշտպանության գործում։ Ուկրաինան պետք է վստահ լինի իր կարողության մեջ՝ մեր աջակցությամբ շարունակելու հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային»,- ասվում է «Վայմար+» խմբի համատեղ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին էլ Լոնդոնում բանակցությունների ժամանակ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «լուրջ վերաբերվել» Ուկրաինայում խաղաղությանը և աջակցել արագ հրադադարի կոչերին։

«Ժամանակն է, որ Վլադիմիր Պուտինը լուրջ վերաբերվի Եվրոպայում խաղաղությանը, հրադադարին և բանակցություններին»,- ասել է Լամմին։

Նա զգուշացրել է, որ եվրոպական երկրները պետք է «պատրաստ լինեն, եթե Պուտինի կողմից լուրջ վերաբերմունք չլինի և չստանան այդ խաղաղությունը»։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան մինչև մայիսի 12-ի վերջը ժամանակ ունի՝ համաձայնելու անվերապահ հրադադարին, հակառակ դեպքում՝ նոր պատժամիջոցներ կնախապատրաստվեն։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արևմուտքի պահանջն այն մասին, որ Կրեմլը պետք է համաձայնվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարին, ասել էր, որ «վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի