ՌԴ-ի հետ չի կարելի խոսել վերջնագրի լեզվով․ Պեսկովը՝ Ուկրաինայի հետ հրադադարի պահանջի մասին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Արևմուտքի պահանջը, որ Կրեմլը պետք է համաձայնվի Ուկրաինայում 30-օրյա հրադադարին, գրում է Meduza-ն։

«Վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար։ Այն հարմար չէ։ Դուք չեք կարող Ռուսաստանի հետ նման լեզվով խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Բացի այդ՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Նա ընդգծել է, որ մայիսի 11-ի գիշերն իր հայտարարության մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հստակ և միանշանակորեն ուրվագծել է Մոսկվայի դիրքորոշումը Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցություններ վերսկսելու վերաբերյալ»։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «տրամադրված է լրջորեն ուղիներ փնտրել Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հասնելու համար»։

Մինչ այս, եվրոպացի առաջնորդները կրկին կոչ էին արել հրադադար հաստատել բանակցությունների մեկնարկից առաջ։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի, Եվրամիությունը պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ Մոսկվան մինչև մայիսի 12-ի վերջը ժամանակ ունի՝ համաձայնելու անվերապահ հրադադարին, հակառակ դեպքում՝ նոր պատժամիջոցներ կնախապատրաստվեն։

Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել:

Axios-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների, նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի մայիսի 12-ին դադարեցնել կրակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի