Ինչ տվեց Փաշինյանի այցը Մոսկվա․ ՀՀ վարչապետը չի հանդիպել որևէ ղեկավարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր՝ նպատակներից մեկը հենց դա է։

Թե առիթն օգտագործելով՝ ում հետ է Փաշինյանը երկկողմ օրակարգին առնչվող հարցեր քննարկել, պաշտոնական տեղեկություն չի հրապարակվում։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն եղել։

Խորհրդարանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր պատասխանելով Factor TV-ի հարցին՝ ասաց, թե հանդիպման որոշումը կախված չի եղել միայն Հայաստանի ղեկավարից։ Վարչապետի թիմակիցը մխիթարվում է ոչ ֆորմալ շփումներով։

Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելուց հրաժարվել և ՌԴ չէր մեկնել Ադրբեջանի նախագահը։ Արդյո՞ք Փաշինյանը Մոսկվա էր գնում Ալիևի հետ հանդիպելու մտադրությամբ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան չէր էլ կարող այդ օրերին զբաղվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ կազմակերպելով, քանի որ կենտրոնացած էր Չինաստանի հետ համագործակցության փաստաթղթերի ստորագրումը նախապատրաստելով։

Հակոբ Բադալյանը դժավարանում է ասել՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն առանց հանդիպումների կարելի է տապալվա՞ծ համարել, թե՞ ոչ, քանի որ չկար նախապես հայտարարված ծրագիր։

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Փաշինյանը սեփական խնդիրները լուծելու համար էր գնացել Մոսկվա։

Թե ինչու Պուտին-Փաշինյան հանդիպում տեղի չի ունեցել, Մամիջանյանը խուսափում է գնահատականներ տալ՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատ մակարդակում են։ Անդրադառնալով վարկածին, որ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել Ալիևի հետ բանակցելու հույսով, ընդդիմադիր պատգամավորը նշում է՝ դա, միևնույն է, ՀՀ-ի համար օգտակար չէր լինելու։

Նշենք, որ Փաշինյանի և Ալիևի միջև վերջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի հոկտեմբերին Կազանում, որից հետո նախ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան