Առաջնային սպասարկման գերազանցության ծրագիր․ վերապատրաստման դասընթաց՝ Ամերիաբանկի աշխատակիցների համար

Լուրեր

06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը մայիսի 5-ից 8-ն անցկացրել է Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը։ Այն վարել է ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Անետա Կարոբկինան։ Հրավիրյալ դասընթացավարն Ամերիաբանկի հետ համագործակցում է դեռևս 2018 թվականից։

Բանկի հետգրասենյակային անձնակազմի համար կազմակերպված վերապատրաստման երկրորդ փուլը բաղկացած էր երկու բաղադրիչից։ Վերապատրաստման ընթացքում կատարելագործվել են ներքին դասընթացավարների հմտությունները, այդ թվում՝ նրանց կողմից ներքին դասընթացավարների դասավանդման և ուսումնական նյութեր մշակելու կարողությունները։ Վերապատրաստումն իրականացվել է բանկում ներդրվող Ուսուցման կառավարման համակարգի գործընթացի ներքո։

Քառօրյա վերապատրաստման երկրորդ բաղադրիչը «Service Mindset» դասընթացն է, որին մասնակցել են հետգրասենյակային թիմերի ղեկավարները, և որի նպատակն է բարձրացնել սպասարկման առաջնային օղակի և հետգրասենյակային թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը, ինչն իր հերթին խթանելու է հաճախորդներին մատուցվող սպասարկման որակի շարունակական բարելավումը։ Թրեյնինգի արդյունքում վերապատրաստվել է 27 ներքին թրեյներ, իսկ Service Mindset դասընթացին մասնակցել է շուրջ 60 հետգրասենյակային մենեջեր։

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում հաջողելու համար ցանկացած կազմակերպության համար միայն տեխնոլոգիական լուծումների կիրառումը բավարար չէ: Հաջողութունը գալիս է ժամանակակից տեխնոլոգիաներն ու լուծումները մարդկային շփման, սպասարկման որակի և հոգատարության հետ համադրելու արդյունքում։ Միջազգային հետազոտությունների համաձայն ևս սպասարկման ոլորտի բոլոր ուղղությունների կենտրոնում շարունակում է մնալ մարդը ,և այս ծրագրով բանկը վերահաստատում է, որ Ամերիան, առաջին հերթին, բանկ է մարդկանց մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան