Ղազախստանը հայտնել է, որ կործանված ադրբեջանական օդանավի նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Ղազախական Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL ) ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղազախստանի տրանսպորտային դատախազությունից։

«Ներկայում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Միաժամանակ, պարզաբանում ենք, որ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից էլ ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ադրբեջանական օդանավի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։

«Մինչ օրս հանձնաժողովը շարունակում է իր հետաքննությունը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի չափանիշների և առաջարկվող պրակտիկայի։ Հետաքննության ավարտից հետո կհրապարակվի վերջնական զեկույց»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։

Գերատեսչությունը նաև նշել է, որ հետաքննության դաշտային փուլն ավարտվել է, և ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակվել է փետրվարի 4-ին։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ AZAL ինքնաթիռի վթարի հարցի շուրջ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են։

Օրերս էլ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ վթարից 5 ամիս է անցել, սակայն Ռուսաստանը հետաքննության ընթացքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել։ Նշվում է, որ «այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից քննչական գործողություն չի իրականացվում, վթարի համար մեղավոր և պատասխանատու անձանցից ոչ ոք չի կալանավորվել»։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև այս հարցով հերթական նամակագրությունն է տեղի ունեցել, սակայն արդյունք չկա, Բաքուն ռուսական կողմից սպասում է կոնկրետ քայլերի:

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։

Օդանավի կործանումը Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն էր առաջացրել։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել էր մայիսի 9-ին Մոսկվա նախատեսված այցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի