Մեր պատգամավորը 20 տարով հիփոթեքով տուն է գնում, Սեյրան Օհանյանի տունը, ըստ մեղադրանքի, մի քանի միլիարդ է․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նիստում Գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձավ ընդդիմության՝ իրենց հասցեին հնչող քննադատություններին։

«Կոռուպցիայի դեմ պայքարի մասով մեր կուսակցության ամեն մի նախաձեռնող նիստը ձեր ամբողջ ֆրակցիայի հինգ տարվա արածից 40 անգամ ավելի շատ բան է անում։ Ձեր արածը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, ձեր արածը կոռուպցիայի դեմ պայքարի աղավաղում է։ Այդ պրոցեսը ո՞նց է տեղի ունենում: Բոլորով հավաքվում եք, օրինակ, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, տիկին Աննա Գրիգորյանը, հավաքվում եք, ասում եք եկեք գնանք ՍԴ-ում ապօրինի գույքի բռնագանձման օրենքի դեմ բողոք գրենք, ասենք՝ Սահմանադրական դատարան, չեղարկի՛ր էս օրենքը։ Այդ օրենքի բոլոր դրույթները վիճարկում եք, որ ապօրինի հարստացածների, կոռուպցիոներների գույքը պետությունը չկարողանա բռնագանձել։ Մեր պատգամավորը 20 տարով հիփոթեքով տուն է գնում, Սեյրան Օհանյանի տունը, ըստ մեղադրանքի, մի քանի միլիարդ է»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։